Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել գրեթե 50 հազար միգրանտներ
SOCIETYՄիգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել Է, որ 2017 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը կազմել Է ավելի քան 49 հազար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ապրիլի վերջին IOM-ն հայտնել Էր, որ ընթացիկ տարում ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել արդեն ավելի քան 43 հազար փախստականներ, ընդ որում ավելի քան 1,3 հազար մարդ տարեսկզբից ի վեր զոհվել կամ անհայտ կորել Է Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս:
Ինչպես հայտնել Է IOM-ը, ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 41 հազար միգրանտներ ժամանել են Իտալիա, ավելի քան հինգ հազարը՝ Հունաստան եւ գրեթե 2,5 հազարը՝ Իսպանիա: Նրանցից 1309-ը զոհվել կամ անհետ կորել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



