Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել գրեթե 50 հազար միգրանտներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել Է, որ 2017 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը կազմել Է ավելի քան 49 հազար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ապրիլի վերջին IOM-ն հայտնել Էր, որ ընթացիկ տարում ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել արդեն ավելի քան 43 հազար փախստականներ, ընդ որում ավելի քան 1,3 հազար մարդ տարեսկզբից ի վեր զոհվել կամ անհայտ կորել Է Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս:
Ինչպես հայտնել Է IOM-ը, ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 41 հազար միգրանտներ ժամանել են Իտալիա, ավելի քան հինգ հազարը՝ Հունաստան եւ գրեթե 2,5 հազարը՝ Իսպանիա: Նրանցից 1309-ը զոհվել կամ անհետ կորել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



