ԱՄՆ հրթիռային ականակիր նավը մտել է Սև ծով
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Arleigh Burke USS տեսակի Oscar Austin հրթիռային ականակիր նավը հաղթահարել է Դարդանելի և Բոսֆորի նեղուցները և մտել Սև ծով: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ԱՄՆ 6-րդ նավատորմի մամլո ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, Oscar Austin ականակիրը ծովային գործողություններ է իրականացնելու` Արևելյան Եվրոպայում «Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակներում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին աջակցելու նպատակով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլին Սև ծով է մտել Daring խոշորագույն բրիտանական ականակիրը, որը պատկանում է հակաօդային պաշտպանության համալիրով ամենամեծ և առավել հզոր նավերի շարքին, որոնք ստեղծվել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



