ԱՄՆ հրթիռային ականակիր նավը մտել է Սև ծով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Arleigh Burke USS տեսակի Oscar Austin հրթիռային ականակիր նավը հաղթահարել է Դարդանելի և Բոսֆորի նեղուցները և մտել Սև ծով: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ԱՄՆ 6-րդ նավատորմի մամլո ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, Oscar Austin ականակիրը ծովային գործողություններ է իրականացնելու` Արևելյան Եվրոպայում «Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակներում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին աջակցելու նպատակով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլին Սև ծով է մտել Daring խոշորագույն բրիտանական ականակիրը, որը պատկանում է հակաօդային պաշտպանության համալիրով ամենամեծ և առավել հզոր նավերի շարքին, որոնք ստեղծվել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



