Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար
SPORTՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի բրոնզե մեդալիր համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանը և Ուկրաինան ներկայացնող Արթուր Օմարով զույգը:
Մինչ այս գյումրեցի մարզիկը քառորդ եզրափակիչում պարտվեց նորվեգ Ֆելիքս Բալդաուֆին, սփոփիչ գոտեմարտում Ալեքսանյանը 4:3 հաշվով գերազանցեց Ադրբեջանը ներկայացնող Արազ Հասանովին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 66 կգ քաշային Կարեն Ասմարյանը և 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվել են և զրկվել մեդալների համար պայքարի հնարավորությունից:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



