Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար
ՍՊՈՐՏՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի բրոնզե մեդալիր համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանը և Ուկրաինան ներկայացնող Արթուր Օմարով զույգը:
Մինչ այս գյումրեցի մարզիկը քառորդ եզրափակիչում պարտվեց նորվեգ Ֆելիքս Բալդաուֆին, սփոփիչ գոտեմարտում Ալեքսանյանը 4:3 հաշվով գերազանցեց Ադրբեջանը ներկայացնող Արազ Հասանովին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 66 կգ քաշային Կարեն Ասմարյանը և 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվել են և զրկվել մեդալների համար պայքարի հնարավորությունից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



