Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար
SPORTՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ կմտնեն նաև հայաստանցի երեք ըմբիշ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնության չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և ուժերը կչափի Լիտվան ներկայացնող Վիլիուս Լաուրինայտիսի հետ:
59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գոտեմարտերը կսկսի 1/8 եզրափակիչից` մրցելով ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ, իսկ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի թուրք մարզիկ Աթաքան Յուկսելը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



