Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ կմտնեն նաև հայաստանցի երեք ըմբիշ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնության չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և ուժերը կչափի Լիտվան ներկայացնող Վիլիուս Լաուրինայտիսի հետ:
59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գոտեմարտերը կսկսի 1/8 եզրափակիչից` մրցելով ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ, իսկ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի թուրք մարզիկ Աթաքան Յուկսելը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



