«Եվրատեսիլ 2017». տեսանյութ, որից պարզ է դառնում, թե ինչպիսին է լինելու Արծվիկի շոուն
VIDEOՈւկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայացավ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը:
Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ եւ հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից դրսեւորմամբ, հին զարդանախշները` նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «ճախրիր ինձ հետ»:
Փորձի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև:
Նյութը՝ Life.panorama.am-ի
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



