«Եվրատեսիլ 2017». տեսանյութ, որից պարզ է դառնում, թե ինչպիսին է լինելու Արծվիկի շոուն
ՎԻԴԵՈՈւկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայացավ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը:
Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ եւ հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից դրսեւորմամբ, հին զարդանախշները` նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «ճախրիր ինձ հետ»:
Փորձի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև:
Նյութը՝ Life.panorama.am-ի
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



