ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից պահանջում է մասնակցել ԻՊ-ի դեմ կոալիցիայի գործողություններին. Spiegel
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ին ներգրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի գործողություններում։ Այս մասին հայտնել է Der Spiegel պարբերականը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարությունում գտնվող աղբյուրներին, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Պարբերականի զրուցակիցներն ասել են, որ ամերիկյան վարչակազմի նման պահանջը քննարկվում է այդ թվում նաեւ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստության ենթատեքստում։ Ըստ պարբերականի՝ Գերմանիայի կառավարությունը սկեպտիկորեն է վերաբերվում այդ առաջարկությանը, քանի որ դաշինքի ներգրավումը կարող է սրել իրադրությունը տարածաշրջանում եւ բարդացնել հակամարտությունների կարգավորման առանց այն էլ բարդ գործընթացը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



