ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից պահանջում է մասնակցել ԻՊ-ի դեմ կոալիցիայի գործողություններին. Spiegel
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ին ներգրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի գործողություններում։ Այս մասին հայտնել է Der Spiegel պարբերականը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարությունում գտնվող աղբյուրներին, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Պարբերականի զրուցակիցներն ասել են, որ ամերիկյան վարչակազմի նման պահանջը քննարկվում է այդ թվում նաեւ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստության ենթատեքստում։ Ըստ պարբերականի՝ Գերմանիայի կառավարությունը սկեպտիկորեն է վերաբերվում այդ առաջարկությանը, քանի որ դաշինքի ներգրավումը կարող է սրել իրադրությունը տարածաշրջանում եւ բարդացնել հակամարտությունների կարգավորման առանց այն էլ բարդ գործընթացը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



