Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Ելք»-ն ու «Երկիր Ծիրանին» սխալ իմիջով են ներկայանում

SOCIETY

Armworld.am-ը գրում է.

Փորձելով պարզել, թե Երեւանի ավագանու ընտրություններում ինչ արդյունքներ կարող են գրանցվել, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը ապրիլի 30-31-ը հարցումներ է անցկացրել 1500 երեւանցիների շրջանում: 

Ավագանու ընտրություններին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել հարցվածների միայն 43 տոկոսը, եւս 43 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով եւ չի մասնակցի դրանց: Հարցվածների 14 տոկոսն էլ թեպետ չի հետեւում քարոզարշավին, սակայն չի բացառում, որ կարող է իր քվեն տալ այս կամ այն քաղաքական ուժին:

Այս մասին երեկ տեղեկացրեց կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ. «Ակտիվ ընտրազանգվածի մեկ քառորդն է, որ հատուկ չի հետեւում քարոզարշավին, իսկ երեք քառորդը բավական հետաքրքրված է ընտրություններով, հետեւում է անցուդարձին: Ըստ այդմ՝ կարելի է ասել, որ ընտրողների 41 տոկոսը հստակ գիտի, որ մասնակցելու է ընտրություններին եւ իր քվեն տալու է նախընտրած քաղաքական ուժին: 

Հարցվածների 6,3 տոկոսը դեռեւս տատանվում է՝ գնա՞լ ընտրություններին, թե՞ ոչ: Եվս 6,3 տոկոսը հստակ որոշել է, որ իր քվեն որեւէ կուսակցության չի տալու: 3,4 տոկոսը այդպես էլ մեզ չասաց իր դիրքորոշումը, իսկ 43 տոկոսը հայտարարեց, որ ամենեւին հետաքրքրված չէ ո՛չ քարոզարշավով, ո՛չ էլ ավագանու ընտրություններով: 

Այս բոլոր թվերը համադրելով եւ վերլուծելով՝ կարելի է ակնկալել, որ ընտրություններին առավելագույնը 57 տոկոս ակտիվություն կարող ենք ունենալ, նվազագույնը՝ 47 տոկոս: Այս երկուսի միջին թիվը կազմում է 49 տոկոս: Այսինքն՝ գոնե ընտրողների այդքան մասնակցությունն ապահովված է: Չեմ կարծում, թե մինչեւ քարոզարշավի ավարտն այս թվերի մեջ էական տեղաշարժեր լինեն»:

Ահարոն Ադիբեկյանի կենտրոնում իրականացրած հաշվարկների արդյունքներով՝ ընտրություններին ընտրողների նվազագույն մասնակցության դեպքում, որը 43,4 տոկոս է կազմում, Հանրապետական կուսակցությունը կարող է 70 տոկոս ձայն հավաքել, այն դեպքում, երբ «Ելքը» միայն 20 տոկոս, իսկ «Երկիր ծիրանին» 10 տոկոս ձայն կհավաքի: 

Առավելագույն՝ 55 տոկոս մասնակցության դեպքում Հանրապետական կուսակցությունը կարող է ակնկալել ստանալու ձայների 64 տոկոսը, «Ելքը»՝ 22,5, «Երկիր ծիրանին»՝ 13,5 տոկոսը: Իսկ միջին՝ 49 տոկոս մասնակցության դեպքում ՀՀԿ-ին բաժին կհասնի ձայների 67 տոկոսը, «Ելքին»՝ 21, «Երկիր ծիրանիին»՝ 12 տոկոսը:

Մասնակցության առավելագույն տոկոսի դեպքում Հանրապետական կուսակցության ձայների քանակի նվազումն, ըստ սոցիոլոգի, պայմանավորված է նրանով, որ ընտրություններին մասնակցելու հարցում դեռեւս տատանվողները «Ելքի» եւ «Երկիր ծիրանիի» համակիրներն են, ովքեր չգիտեն, թե այդ երկու ընդդիմադիր կուսակցություններից որ մեկին տան իրենց ձայնը, եթե այդուհանդերձ ընտրություններին մասնակցելու վճռականություն ցուցաբերեն: 

Մինչդեռ Հանրապետական կուսակցության էլեկտորատը վաղուց է ձեւավորվել եւ կայուն է: Նրանք հստակ գիտեն, որ իրենց ձայնը Տարոն Մարգարյանի թիմին են տալու: Ինչպես նաեւ վճռական են ընտրություններին մասնակցելու հարցում:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի՝ երեւանցիների շրջանում ունեցած հեղինակությանը՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ բավական շատ երեւանցիներ համակրում եւ հարգում են նրան՝ համարելով բավական փորձառու, բանիմաց եւ սրտացավ քաղաքապետ. «Այն հարցին, թե վերջին մի քանի տարիներին Երեւանում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում, հարցվածների միայն 14 տոկոսն է վատ գնահատական տվել, 19 տոկոսն էլ նշել է, որ մայրաքաղաքում խնդիրներն ավելի են շատացել: Այսինքն՝ 33 տոկոսն է դժգոհ Տարոն Մարգարյանի կառավարումից:

Մնացած 67 տոկոսը նրա գործունեությունը դրական է գնահատում՝ ասելով, որ Երեւանի խնդիրների մեծ մասը լուծվել է հենց Տարոն Մարգարյանի շնորհիվ: Իսկ դա նրանց համար բավական մեծ ձեռքբերում է»:

Ի դեպ, հարցվածները Երեւանի ամենահրատապ խնդիրները համարում են տրանսպորտի աշխատանքը, աղբահանումը եւ կանաչապատումը, բակերի բարեկարգումն ու խաղահրապարակների ստեղծումը, ասֆալտապատումը, վթարային շենքերի, տանիքների, շենքերի մուտքերի, նկուղների նորոգումը, վերելակների վիճակը: Եվ գործող քաղաքապետի աշխատանքը գնահատելիս հարցվածները հիմնականում այս խնդիրների շրջանակներում են նրա գործունեությունը դիտարկել՝ համարելով, որ, օրինակ, աղբահանության, խաղահրապարակների ստեղծման ու բակերի բարեկարգման, ասֆալտապատման խնդիրները մեծ մասամբ լուծվել են, տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների հարցն օրակարգում է եւ այլն: 

Խոսելով ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ կիրառվող տեխնոլոգիաների եւ դրանց ազդեցիկության մասին՝ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ ինչպես «Ելքի», այնպես էլ «Երկիր ծիրանիի» թիմերը բավականաչափ սխալներ են թույլ տալիս իրենց իմիջը ձեւավորելիս: Դրա հետեւանքով նրանք մեծ թվով ընտրողներ են կորցնում, որոնց ճիշտ իմիջով ներկայանալու դեպքում կարող էին ուղղորդել դեպի իրենց կողմը, շահել նրանց վստահությունն ու քվեն։ 

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսը ձեռքին ջինսե տաբատով եւ հասարակ քաղաքացուց ոչնչով չտարբերվող կերպարով երեւանցիների շրջանում քարոզչություն է իրականացնում, սխալ քայլ եմ համարում: Պատկերացրեք՝ դուք Երեւանի բնակիչ եք, եւ մեկը բարձրախոսով գալիս է ձեր թաղամաս եւ հայտարարում, որ եթե դուք ձեր ձայնը տաք նրան, բոլոր հարցերը կլուծի: Ընդ որում, այդ թեկնածուն ոչնչով չի տարբերվում ձեզնից՝ ո՛չ հագուկապով, ո՛չ խոսելաձեւով: Կվստահե՞ք նրան: Իհարկե՝ ոչ:

Կամ խոսում է մի կին, որը կիսակուսական, ոչ մտերմիկ եւ անգամ վանող ձայն ունի: Նման ձայնով հնարավոր չէ հրապուրել մարդկանց, ընտրողներին: Նա իր ձայնով բացականչում է՝ «եկել ենք հաղթելու»: Մինչդեռ նրա ձայնն ամենեւին հաղթական չէ:

Այս թեկնածուները քարոզարշավին մասնակցելուց առաջ պետք է ծանրութեթեւ անեին իրենց հնարավորությունները եւ փորձեին հասկանալ՝ կկարողանա՞ն մարդկանց իրենց կողմը գրավել, վստահեցնել, որ խոստումներդ կկատարես: Գոնե աշխատեին սեփական իմիջի ձեւավորման վրա, խորհրդակցեին մասնագետների հետ: Ակնհայտ է, որ նրանք անգամ ընտրապայքարի ճիշտ մեխանիզմներին չեն տիրապետում: Ուրեմն ինչպե՞ս են պատրաստվում մեծ թվով քվեներ հավաքել:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, ապա երեւում է, որ նրա իմիջի ձեւավորման հարցում լուրջ աշխատանք է տարվել: Նա, նախ, փորձառու է իր ոլորտում, ինքնավստահ է, խոսում է հանգիստ եւ վստահ, ձայնը հայրական երանգ ունի, հագնվում է թեպետ պաշտոնական, բայց ոչ ցայտուն՝ տարբերվելով շարքային քաղաքացուց: Սովորաբար շարքային ընտրողի եւ թեկնածուի միջեւ պետք է անպայման սոցիալ-հոգեբանական փոքր անջրպետ լինի, որ հարգանք ներշնչի ընտրողի մեջ: Տարոն Մարգարյանի պարագայում դա առկա է»,- գտնում է սոցիոլոգը: 

Ահարոն Ադիբեկյանը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ մեզանում ընտրողների համար ոչ այնքան կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերն են կարեւոր, որքան անձերը, դեմքերը: Հենց այդպիսի սկզբունքով էլ մեր քաղաքացիներն ընտրեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ հիմա էլ նրանք ընտրելու են ոչ թե իրենց ներկայացվող գաղափարներն ու խոստումները, այլ մարդկանց՝ փորձելով հասկանալ, թե նրանք որքանով կկարողանան քաղաքային տնտեսությունը ղեկավարել:

Թագուհի Ասլանյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League