Հեռուստաբանավեճից հետո Մակրոնի վարկանիշը բարձրացել Է
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 4-ին:
Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել Է մինչեւ 61 տոկոս: Նախօրյակին այդ ցուցանիշը կազմում Էր 60 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ Է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը՝ 1 տոկոսային կետով պակաս, քան մայիսի 3-ին:
Հարցումը Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով անցկացվել Է OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից:
Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



