Հեռուստաբանավեճից հետո Մակրոնի վարկանիշը բարձրացել Է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 4-ին:
Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել Է մինչեւ 61 տոկոս: Նախօրյակին այդ ցուցանիշը կազմում Էր 60 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ Է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը՝ 1 տոկոսային կետով պակաս, քան մայիսի 3-ին:
Հարցումը Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով անցկացվել Է OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից:
Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



