Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում կայացած վենչուրային ֆորումում մինչև 9 ստարտափեր կարող են ստանալ դրամաշնորհներ

SOCIETY

 Հայաստանում մայիսի 4-ին կայացած վենչուրային ֆորումին նորարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնոհային մրցույթում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող 24 ընկերություն հանդես եկան ինովացիոն լուծումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթի շրջանակում 2017, 2018/2019 թվականների ընթացքում կհատկացվի 30 -50 հազար եվրոյի չափով դրամաշնորհ` նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար: Ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրն այն թիմերի համար է, ովքեր ունեն պրոդուկտ, որը պետք է շուկա տանեն կամ արդեն շուկայում է:

«Մոտ 80 թիմ էին դիմել, նրանց հետ 4 ամիս աշխատանքներից հետո 24-ն այսօր վերջնական հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց լուծումները: Մի սկզբունքային սահմանափակում ունեինք` կազմակերպությունները պետք է ունենային ճարտարագիտական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների որոշակի լուծումներ: Շատ ուրախ եմ, որ մեծ քանակությամբ թիմեր դիմեցին, քանի որ բավականին լուրջ մարտահրավեր էր նման մրցույթ հայտարարելը: Այս տարի բացառիկ է նաև ժյուրիի կազմը: Ունենք 7 ժյուրիի անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Հոլանդիան և Գերմանիան: Նրանցից շատերը նրդրողներ են և շատ հայտնի կազմակերպությունների հիմնադիրներ: Ներկա են նաև տեղական վենչուրային ֆորումների և համալսարանների ներկայացուցիչներ: Այսինքն` կազմակերպությունները կարող են համապարփակ գնահատվել և կարծիքներ ստանալ»,- ասաց Ենգիբարյանը` կարծիք հայտնելով, որ նախաձեռնությունը դեռ մեծ ճանապարհի սկիզբն է: Նրա հավաստմամբ` ծրագիրը միայն  դրամաշնորհ ստանալու համար չեն իրականացնում. դրամաշնորհը միայն կարագացնեի որոշ գործողություններ:

Ենգիբարյանի տեղեկացմամբ` հաղթողներն ընտրվելու են երեք հիմնական մեթոդաբանությամբ` թիմը պետք է վստահություն ներշնչի, որ կարող է բիզնեսն առաջ տանել, պետք է հիմնավորի, որ իր ծրագիրը ոչ միայն գաղափար է, այլև բիզնես-նախատիպ և   պետք է կարողանա մի քանի րոպեում գրավել իր ծրագրերով:

Մրցույթի պայմաններից է, որ թիմերը պետք է տեխնոլոգիական որոշակի մակարդակի հասած լինեն, ներկայացնեն իրենց գաղափարների իրատեսականությունը, բիզնես-հաշվարկը, ռազմավարությունը և հետագա հնարավոր տեխնոլոգիական աշխատանքները:

Վերջում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը հավելեց, որ մրցույթում կարող են հաղթել ոչ ավելի քանի 9 ծրագրեր, սակայն հնարավոր է չհաղթի ոչ մի ծրագիր:

«On your way» անվանմամբ ստարտափ ծրագրի հեղինակներ Մանե Սահակյանը և Գոռ Առաքելյանը ներկայացրել են ծրագիր, ըստ որի իրենց կայքի միջոցով մարդիկ կարող են գտնել ճամփորդների և նրանց խնդրել իրենց հետ բերել ինչ-որ ապրանքներ:

«Շատ մարդիկ իրենց ընկերներին, ովքեր մեկնում են արտերկիր, դիմում են, որպեսզի իրենց համար ինչ-որ իրեր բերեն: Մենք ցանկանում ենք այդ գործընթացը տեղափոխել օնլայն հարթակ, որտեղ շատ ճամփորդներ կլինեն, և հնարավոր կլինի շատ արագ գտնել համապատասխան մարդկանց և նրանց խնդրել ցանկալի իրեր բերել: Արդյունքում արտերկրից եկող մարդը փող է վաստակում, իսկ մենք վերահսկողություն ենք սահմանում գումարի վրա»,- ասաց Մանե Սահակյանը:

Ծրագրով նախատեսվում է, որ, եթե մարդ գտնում է համապատասխան ճամփորդին, ապա գումարը փոխանցում է կազմակերպությանը, որն էլ այն պահում է իր բիզնես հաշվեկշռի վրա, իսկ ճամփորդն իր փողով գնում է ցանկալի ապրանքը, այն հասցնում է պատվիրատուին, իսկ կազմակերպությունը փոխանցում է ճամփորդին փողը և վաստակած գումարը:  Վաստակվող գումարը պայմանավորվում են պատվիրատուն և ճամփորդը: Որքան շատ գումար առաջարկի պատվիրատուն, այնքան շատ հետաքրքրված կլինեն ճամփորդները:

Թիմի խոսքով` վենչուրային ֆորումին մասնակցելու և հաղթելու շնորհիվ իրենք կկարողանան ավելի մեծացնել իրենց հաճախորդների ընդգրկունության շրջանակը և կլուծի որոշակի տեխնիկական խնդիրներ:

Նրանք նաև հավելեցին, որ ծրագիրն արդեն գործում է Լիբանան և ԱՄՆ ուղղություններով պատվիրատուների և ճամփորդների համար, իսկ իրենց ցանկությունն է այն գործարկել նաև Հայաստանում:

Մրցույթների մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 5-ին:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League