Մեծամորցի Կարապետյանները նորածին հնգյակի համար կստանան 7.5 մլն դրամ
SOCIETYՄեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը:
«Ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ»,- հայտնել է նա:
Մեծամորցի Կարապետյանների ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա: Հնգյակը լույս աշխարհ է եկել Երևանի բժշկական հաստատություններից մեկում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



