Մեծամորցի Կարապետյանները նորածին հնգյակի համար կստանան 7.5 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը:
«Ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ»,- հայտնել է նա:
Մեծամորցի Կարապետյանների ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա: Հնգյակը լույս աշխարհ է եկել Երևանի բժշկական հաստատություններից մեկում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



