Քաբուլում մահապարտը գրոհել Է ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան վրա
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն Է իրականացրել ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ Է դարձել առնվազն ութ մարդ: Նշվում Է ամերիկացի երեք վիրավոր զինվորների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ութ զոհվածների մասին BBC-ին հայտնել Է կառավարության ներկայացուցիչը: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:
ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել Է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել Է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:
«Ֆրանսպրես»-ը նշում Է, որ պայթյունն առավոտյան որոտացել Է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն Էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել Է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում Էին անցնող շարասյան մոտ:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



