Քաբուլում մահապարտը գրոհել Է ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն Է իրականացրել ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ Է դարձել առնվազն ութ մարդ: Նշվում Է ամերիկացի երեք վիրավոր զինվորների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ութ զոհվածների մասին BBC-ին հայտնել Է կառավարության ներկայացուցիչը: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:
ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել Է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել Է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:
«Ֆրանսպրես»-ը նշում Է, որ պայթյունն առավոտյան որոտացել Է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն Էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել Է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում Էին անցնող շարասյան մոտ:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



