Հոլիվուդում որոշել են չանցկացնել տասը տարվա ընթացքում առաջին գործադուլը
SOCIETY Հոլիվուդյան սցենարիստները եւ կինոստուդիաների ներկայացուցիչները մայիսի լույս 2-ի գիշերը կարողացել են համաձայնության գալ գործադուլի չեղարկման շուրջը, որի պատճառը, գրողների կարծիքով՝ ֆիլմերից ցածր մասհանումներն են: Հոլիվուդում սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ եւ շարկունակվել Է 100 օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ուրախ եմ հայտնելու՝ մենք գործարք կնքեցինք»,- իր Twitter-ում հայտնել Է սցնարիստ Բիլի Ռեյը, որը ներկայացնում Է սցենարիստների գիլդիան:
«Սա այն ամենը չԷ, ինչի մենք արժանի ենք, բայց այնուամենայնիվ մեծ հաջողություն Է, որը կօգնի շատ գրողների: Միասնությունը դա հնարավոր դարձրեց»,- գրել Է Ռեյը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում:
Սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ: Այն ժամանակ ակցիան շարունակվեց 100 օր: Հեռուստաալիքները հարկարդված Էին կրկնելու հեռուստաշոուների թողարկումները: Մայքլ Միլքենի ինստիտուտի տվյալներով՝ գործադուլը Կալիֆոռնիայի տնտեսության վրա 2,1 միլիարդ դոլար Է նստել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



