Հոլիվուդում որոշել են չանցկացնել տասը տարվա ընթացքում առաջին գործադուլը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հոլիվուդյան սցենարիստները եւ կինոստուդիաների ներկայացուցիչները մայիսի լույս 2-ի գիշերը կարողացել են համաձայնության գալ գործադուլի չեղարկման շուրջը, որի պատճառը, գրողների կարծիքով՝ ֆիլմերից ցածր մասհանումներն են: Հոլիվուդում սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ եւ շարկունակվել Է 100 օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ուրախ եմ հայտնելու՝ մենք գործարք կնքեցինք»,- իր Twitter-ում հայտնել Է սցնարիստ Բիլի Ռեյը, որը ներկայացնում Է սցենարիստների գիլդիան:
«Սա այն ամենը չԷ, ինչի մենք արժանի ենք, բայց այնուամենայնիվ մեծ հաջողություն Է, որը կօգնի շատ գրողների: Միասնությունը դա հնարավոր դարձրեց»,- գրել Է Ռեյը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում:
Սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ: Այն ժամանակ ակցիան շարունակվեց 100 օր: Հեռուստաալիքները հարկարդված Էին կրկնելու հեռուստաշոուների թողարկումները: Մայքլ Միլքենի ինստիտուտի տվյալներով՝ գործադուլը Կալիֆոռնիայի տնտեսության վրա 2,1 միլիարդ դոլար Է նստել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



