Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


Երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը` Թեհրանից Հայաստան տեղափոխվելու եւ «Օտարը» սերիալում նկարահանվելու մասին

PHOTO
Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Շանթ» հեռուստընկերության «Օտարը» հեռուստասերիալով: Սիսիանը, Թեհրանից Հայաստան գալով, անմիջապես ստացել է գլխավոր կերպար մարմնավորելու հնարավորություն: Անցած ճանապարհի եւ հայտնի դառնալու զգացողությունների մասին մենք զրուցել ենք Սիսիանի հետ, ով արդեն հասցրել է սիրվել հանրության կողմից:
 
Սիսան հեռուստադիտողը Ձեզ առաջին անգամ տեսավ «Օտարը» հեռուստասերիալում: Կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք հեռուստատեսությունում:
 
- Ծնվել եմ Թեհրանում, մանուկ հասակից եղել եմ թատրոնում, հաղթանակներ եմ գրանցել ասմունքի տարբեր փառատոններում, այդ թվում նաեւ համահայկական «Շուշիի ասմունքի փառատոնում», որի շրջանակներում վերջին տարում ընդգրկվել էի ժյուրիի կազմի մեջ։ Պատանի տարիքում ընդունվել եւ ավարտել եմ «7-րդ արվեստ» դերասանական քոլեջը, ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել Հայաստան։ Երևանում ուսումս շարունակել եմ բոլորովին այլ մասնագիտությամբ, սակայն շարունակել են մասնակցել տարբեր ներկայացումներում, նաեւ ունեցել եմ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ։ Հեռուստատեսությունից ինձ նկատել են «The Name production>-ի փոքրիկ տեսահոլովակում եւ հրավիրել քասթինգի։
 
Այս ոլորտում նորեկ եք ու հետաքրքիր է` ինչպե՞ս եք Ձեզ այս ասպարեզում զգում: Ի վերջո, միանգամից գլխավոր կերպար են Ձեզ վստահել, այդ առումով դժվարություններ եղե՞լ են:
 
- Դժվարություններ, բնականաբար, եղել են, որովհետեւ գլխավոր հերոս մարմնավորելու պատասխանատվությունը մեծ էր, բայց դժվարություները ստեղծված են հաղթահարելու համար:
 
 
Թիմում ինտեգրվելը հե՞շտ էր: Խաղում եք փորձառու ու նաեւ վաստակավոր արտիստների հետ, ինչպե՞ս է կայանում նրանց հետ շփումը:
 
- Այո, հեշտ էր, քանի որ աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, իսկ փորձառու խաղընկերների հետ կապը հրաշալի է եւ իրենցից նոր հմտություններ սովորելու առիթը բաց չեմ թողնում:
 
Այս ոլորտում բավական է մեկ անգամ հայտնվել ու սիրվել, որից հետո առաջարկները չեն պակասում, հիմա նոր առաջարկներ ու ծրագրեր ունե՞ք:
 
- Այո, ճիշտ եք, առաջարկներ արդեն իսկ ստացել եմ, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, դեռեւս կենտրոնանալ ընթացիկ նախագծի վրա, քանզի, կարծում եմ, դա կօգնի ավելի որակյալ արտադրանք տալուն։
 
Հայտնիությունը դերասանի համար շատ կարեւոր է, փողոցում, երբ Ձեզ ճանաչում են, հաճելի է, թե բարդույթավորվում եք:
 
- Բարդույթավորվելու պատճառ չեմ տեսնում, միանգամայն հաճելի զգացողություն է, քանի որ լիցքավորվում ես միայն դրական էներգիայով։
 
 
Քանի որ Ձեր մասին առանձնապես ոչինչ չգիտենք, կպատմեք, թե ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
 
- Ընթերցանությունը դարձել է սովորություն։ Պոեզիայի սիրահար եմ, հետաքրքրվում եմ համաշխարհային գրականությամբ եւ կինոարվեստով։
 
Սիսիան, Ձեր թույլտվությամբ ուզում եմ տեղեկանալ նաեւ անձնական կյանքից, կցանկանա՞ք, որ Ձեր ապագա կինը լինի այս ոլորտից:
 
- Այս պահին միայնակ եմ, իսկ ինչ վերաբերվում է ապագա ընտրյալիս հետ նույն ոլորտում աշխատելուն, կարծում եմ, դա խնդիր չէ. մարդկային հարաբերությունները չեն կառուցվում մասնագիտական հիմքի վրա, կան ավելի կարեւոր հատկանիշներ , որոնց ես ուշաշդրություն եմ դարձնում եւ գնահատում աղջիկների մեջ։ 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award