Էվերեստի վրա մահացել է հայտնի լեռնագնաց Ուլի Շտեկը
SOCIETYԼեռնագնաց Ուլի Շտեկը, ով մագլցելու անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, մահացել է Էվերեստ բարձրանալու ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը, այս անգամ լեռնագնացը փորձել էր մագլցել լեռն այլ ճանապարհով եւ առանց թթվածնի բալոնի:
Նեպալի ալպինիզմի ֆեդերացիան Ուլի Շտեկի մահը կապում է սայթաքելու հետ:
Լեռնագնացի մարմինը հայտնաբերել են Էվերեստի վրա, ինչից հետո ուղղաթիռով տեղափոխել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդու:
2012 թվականին Շտեկն առանց թթվածնային բալոնի բարձրացել էր Էվերեստ: 2015 թվականին նա 62 օրում հաղթահարել էր ավելի քան 4000 մետր բարձրություն:
2015 թվականին նա 2 ժամ 47 րոպեում հաղթահարել է աշխարհի ամենահայտնի գագաթներից մեկը` Էյգերի հյուսիսային պատը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



