Էվերեստի վրա մահացել է հայտնի լեռնագնաց Ուլի Շտեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնագնաց Ուլի Շտեկը, ով մագլցելու անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, մահացել է Էվերեստ բարձրանալու ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը, այս անգամ լեռնագնացը փորձել էր մագլցել լեռն այլ ճանապարհով եւ առանց թթվածնի բալոնի:
Նեպալի ալպինիզմի ֆեդերացիան Ուլի Շտեկի մահը կապում է սայթաքելու հետ:
Լեռնագնացի մարմինը հայտնաբերել են Էվերեստի վրա, ինչից հետո ուղղաթիռով տեղափոխել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդու:
2012 թվականին Շտեկն առանց թթվածնային բալոնի բարձրացել էր Էվերեստ: 2015 թվականին նա 62 օրում հաղթահարել էր ավելի քան 4000 մետր բարձրություն:
2015 թվականին նա 2 ժամ 47 րոպեում հաղթահարել է աշխարհի ամենահայտնի գագաթներից մեկը` Էյգերի հյուսիսային պատը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



