Հայաստանի հետ խաղից առաջ Մոնտենեգրոյի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հետ
SPORTՖուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Մոնտենեգրոյի ազգային ընտրանին մեր թիմի հետ խաղից առաջ ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Պոդգորիցայում:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Մոնտենեգրո-Հայաստան մրցավեճը կկայանա հունիսի 10-ին: Երևանում կայացած խաղում հայ ֆուտբոլիստները 3:2 հաշվով կամային հաղթանակ էին տարել մրցակցի նկատմամբ` առաջին կեսից հետո զիջելով 0:2 հաշվով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



