Հայաստանի հետ խաղից առաջ Մոնտենեգրոյի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հետ
ՍՊՈՐՏՖուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Մոնտենեգրոյի ազգային ընտրանին մեր թիմի հետ խաղից առաջ ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Պոդգորիցայում:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Մոնտենեգրո-Հայաստան մրցավեճը կկայանա հունիսի 10-ին: Երևանում կայացած խաղում հայ ֆուտբոլիստները 3:2 հաշվով կամային հաղթանակ էին տարել մրցակցի նկատմամբ` առաջին կեսից հետո զիջելով 0:2 հաշվով:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



