Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Մենք հաղթել ենք և ավել ապացուցելու ոչինչ չունենք. արցախցի չեմպիոնի պատասխանը՝ ադրբեջանական մամուլին (լուսանկարներ)

SPORT

Պարտված ազգը միշտ փորձում է վիրավորել: Մենք չպետք է անդրադառնանք իրենց խոսքերին և լուրջ վերաբերվենք, քանի որ անընդհատ գրելու են և անիմաստ ու աննպատակ խոսելու են: Մենք հաղթել ենք, մենք ավել ապացուցելու բան չունենք: Հաղթել ենք 1993 թվականին և հաղթել ենք այս օրերին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց կիոկուսին կարատեի աշխարհի չեմպիոն հռչակված՝ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը:

Հոկտեմբերի 3-4-ին Խաբարովսկում տեղի ունեցած կիոկուսին կարատեի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ արցախցի Արթուր Առուշանյանը դարձել էր չեմպիոն: Մարզիկը պարգևատրման ժամանակ բեմ էր բարձրացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով: Դրոշը կարված էր նաև մարզահագուստին, որի վրա կար նաև անմոռուկ: Ադրբեջանական մամուլի հիստերիան, ինչպես միշտ, երկար սպասել չէր տվել: Մասնավորապես, ադրբեջանցիները վիրավորել էին երկրորդ հայկական պետության դրոշը և գրել, որ իրենց ներկայացուցիչները չեն նկատել, որ մեր մարզիկն Արցախի դրոշով է ներկայացել:

«Ես մեդալ ստանալիս բարձրացա ԼՂՀ դրոշով, պարգևատրման ժամանակ՝ բացեցի դրոշը, իսկ հիմնի ժամանակ ձեռքս այնպես մեկնեցի, որ երևա միայն եռագույնը: Փորձեցի անակնկալ կերպով ներկայացնել դրոշը: Այն երկիմաստ էր՝ Հայաստանը և ԼՂՀ-ն միասնական են: Մարզահագուստիս վրա կարված՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը 2011 թվականից կա մինչ այսօր, և դրոշի հարցով ընդհանրապես քննադատություն չի եղել: Միայն այս առաջնությանն առաջին անգամ Ադրբեջանը մեկնաբանեց: Գրել են, որ իրենց մարզիկները և ներկայացուցիչները չեն նկատել դրոշը, սակայն իրենց ներկայացուցիչը շատ վաղուց տեսել է և գիտի, որ իմ մարզահագուստի վրա Լեռնային Ղարաբաղի դրոշն է կարված, սակայն արձագանք մինչ այս չի եղել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց մարզիկը՝ հավելելով, որ դահլիճում նույնպես որևիցե արձագանք չի եղել: 

Խոսելով մրցումների ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև իրավիճակին՝ աշխարհի չեմպիոնը նկատեց.

«Ընդհանրապես, մրցումների ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածություն չի եղել: Միակ բանը, որ զգացել եմ, այն է, որ եզրափակիչ փուլում ղազախ մարզիկի հետ մենամարտի ժամանակ ադրբեջանցիները փորձում էին խանգարել մեր մեդալ նվաճելուն: Կողային մրցավարն ադրբեջանցի էր, և ղազախ մարզիկի կողմից չթույլատրվող հնարքների ժամանակ ցույց էր տալիս, որ չթույլատրվող հնարք չկա, իսկ մյուս 4 մրցավարները խիստ նկատողություն տվեցին ղազախ մարզիկին: Միավորներ տալու ժամանակ ադրբեջանցի մրցավարը ցույց տվեց ոչ-ոքի արդյունքը, մյուսները հաղթանակը տվեցին ինձ»:

Այն հարցին, թե արդյոք ԼՂՀ դրոշը բարձրացնելու համար մարզիչը նկատողություն ստացե՞լ է կազմակերպիչներից, Արթուրն ասաց.

«Ոչ, ոչինչ չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի: Օրինակ՝ նախորդ առաջնության ժամանակ Ռուսաստանի մարզիկներն իրենց քաղաքների դրոշներն էին հանում: Կազմակերպիչները դժվար թե այս քայլս սադրանք համարեն, քանի որ իմ պահվածքով ոչ մեկին չեմ վիրավորել: Նույնիսկ ՌԴ-ի փոխվարչապետը, ով պարգևատրեց ինձ, ասաց, որ ապշած է և իր համար հաճելի է, որ տեխնիկան և համեստությունը համատեղված են»:

Խոսելով տպավորությունների մասին՝ մարզիկը հավելեց, որ տպավորությունները շատ մեծ էին, քանի որ կազմակերպչական աշխատանքները շատ բարձր մակարդակի էին, և մրցակցություն այս անգամ ավելի բարձր է եղել:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome