Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք հաղթել ենք և ավել ապացուցելու ոչինչ չունենք. արցախցի չեմպիոնի պատասխանը՝ ադրբեջանական մամուլին (լուսանկարներ)

ՍՊՈՐՏ

Պարտված ազգը միշտ փորձում է վիրավորել: Մենք չպետք է անդրադառնանք իրենց խոսքերին և լուրջ վերաբերվենք, քանի որ անընդհատ գրելու են և անիմաստ ու աննպատակ խոսելու են: Մենք հաղթել ենք, մենք ավել ապացուցելու բան չունենք: Հաղթել ենք 1993 թվականին և հաղթել ենք այս օրերին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց կիոկուսին կարատեի աշխարհի չեմպիոն հռչակված՝ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը:

Հոկտեմբերի 3-4-ին Խաբարովսկում տեղի ունեցած կիոկուսին կարատեի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ արցախցի Արթուր Առուշանյանը դարձել էր չեմպիոն: Մարզիկը պարգևատրման ժամանակ բեմ էր բարձրացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով: Դրոշը կարված էր նաև մարզահագուստին, որի վրա կար նաև անմոռուկ: Ադրբեջանական մամուլի հիստերիան, ինչպես միշտ, երկար սպասել չէր տվել: Մասնավորապես, ադրբեջանցիները վիրավորել էին երկրորդ հայկական պետության դրոշը և գրել, որ իրենց ներկայացուցիչները չեն նկատել, որ մեր մարզիկն Արցախի դրոշով է ներկայացել:

«Ես մեդալ ստանալիս բարձրացա ԼՂՀ դրոշով, պարգևատրման ժամանակ՝ բացեցի դրոշը, իսկ հիմնի ժամանակ ձեռքս այնպես մեկնեցի, որ երևա միայն եռագույնը: Փորձեցի անակնկալ կերպով ներկայացնել դրոշը: Այն երկիմաստ էր՝ Հայաստանը և ԼՂՀ-ն միասնական են: Մարզահագուստիս վրա կարված՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը 2011 թվականից կա մինչ այսօր, և դրոշի հարցով ընդհանրապես քննադատություն չի եղել: Միայն այս առաջնությանն առաջին անգամ Ադրբեջանը մեկնաբանեց: Գրել են, որ իրենց մարզիկները և ներկայացուցիչները չեն նկատել դրոշը, սակայն իրենց ներկայացուցիչը շատ վաղուց տեսել է և գիտի, որ իմ մարզահագուստի վրա Լեռնային Ղարաբաղի դրոշն է կարված, սակայն արձագանք մինչ այս չի եղել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց մարզիկը՝ հավելելով, որ դահլիճում նույնպես որևիցե արձագանք չի եղել: 

Խոսելով մրցումների ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև իրավիճակին՝ աշխարհի չեմպիոնը նկատեց.

«Ընդհանրապես, մրցումների ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածություն չի եղել: Միակ բանը, որ զգացել եմ, այն է, որ եզրափակիչ փուլում ղազախ մարզիկի հետ մենամարտի ժամանակ ադրբեջանցիները փորձում էին խանգարել մեր մեդալ նվաճելուն: Կողային մրցավարն ադրբեջանցի էր, և ղազախ մարզիկի կողմից չթույլատրվող հնարքների ժամանակ ցույց էր տալիս, որ չթույլատրվող հնարք չկա, իսկ մյուս 4 մրցավարները խիստ նկատողություն տվեցին ղազախ մարզիկին: Միավորներ տալու ժամանակ ադրբեջանցի մրցավարը ցույց տվեց ոչ-ոքի արդյունքը, մյուսները հաղթանակը տվեցին ինձ»:

Այն հարցին, թե արդյոք ԼՂՀ դրոշը բարձրացնելու համար մարզիչը նկատողություն ստացե՞լ է կազմակերպիչներից, Արթուրն ասաց.

«Ոչ, ոչինչ չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի: Օրինակ՝ նախորդ առաջնության ժամանակ Ռուսաստանի մարզիկներն իրենց քաղաքների դրոշներն էին հանում: Կազմակերպիչները դժվար թե այս քայլս սադրանք համարեն, քանի որ իմ պահվածքով ոչ մեկին չեմ վիրավորել: Նույնիսկ ՌԴ-ի փոխվարչապետը, ով պարգևատրեց ինձ, ասաց, որ ապշած է և իր համար հաճելի է, որ տեխնիկան և համեստությունը համատեղված են»:

Խոսելով տպավորությունների մասին՝ մարզիկը հավելեց, որ տպավորությունները շատ մեծ էին, քանի որ կազմակերպչական աշխատանքները շատ բարձր մակարդակի էին, և մրցակցություն այս անգամ ավելի բարձր է եղել:

Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ին