Լե Պենը խոստացել Է նախագահի պաշտոնում անխնա պայքար մղել ահաբեկչության դեմ
INTERNATIONAL NEWS«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն Է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Նիսում՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում:
«Ֆրանսիան պատերազմի վիճակում Է, նրան հարվածներ են հասցնում ահաբեկիչները: Եվ այս պայմաններում ես կդառնամ պետության ղեկավար եւ գլխավոր հրամանատար, որը պատերազմ կմղի իսլամիստական ահաբեկչության դեմ: Եվ դա իրականացվելու Է ոչ այն անպատասխանատվությամբ ու անլրջությամբ, ինչպես առաջ, այլ ամենայն վճռականությամբ, արմատական իսլամիզմի արյունալի գաղափարախոսությունն արմատախիլ անելու նպատակով»,-հայտարարել Է լե Պենը:
«Տվյալ դեպքում անհրաժեշտ Է համապատասխան միջոցներ ձեռնարկել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ բոլոր մայրցամաքներում, քանի որ ահաբեկչությունը համաշխարհային խնդիր Է»,-նշել Է նախագահի թեկնածուն: «Ֆրանսիան տնտեսապես, իսկ եթե պահանջվի՝ նաեւ ռազմական ուժերով կօգնի ահաբեկչության դեմ պայքարող երկրներին»«-ասել Է լե Պենը:
Նա հավաստել Է իր վճռականությունը «Ֆրանսիայից արտաքսել օտարերկրացի բոլոր իսլամիստներին, որոնք ուժային գերատեսչությունների կողմից ներառված են երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց ցուցակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
5
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation



