Լե Պենը խոստացել Է նախագահի պաշտոնում անխնա պայքար մղել ահաբեկչության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն Է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Նիսում՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում:
«Ֆրանսիան պատերազմի վիճակում Է, նրան հարվածներ են հասցնում ահաբեկիչները: Եվ այս պայմաններում ես կդառնամ պետության ղեկավար եւ գլխավոր հրամանատար, որը պատերազմ կմղի իսլամիստական ահաբեկչության դեմ: Եվ դա իրականացվելու Է ոչ այն անպատասխանատվությամբ ու անլրջությամբ, ինչպես առաջ, այլ ամենայն վճռականությամբ, արմատական իսլամիզմի արյունալի գաղափարախոսությունն արմատախիլ անելու նպատակով»,-հայտարարել Է լե Պենը:
«Տվյալ դեպքում անհրաժեշտ Է համապատասխան միջոցներ ձեռնարկել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ բոլոր մայրցամաքներում, քանի որ ահաբեկչությունը համաշխարհային խնդիր Է»,-նշել Է նախագահի թեկնածուն: «Ֆրանսիան տնտեսապես, իսկ եթե պահանջվի՝ նաեւ ռազմական ուժերով կօգնի ահաբեկչության դեմ պայքարող երկրներին»«-ասել Է լե Պենը:
Նա հավաստել Է իր վճռականությունը «Ֆրանսիայից արտաքսել օտարերկրացի բոլոր իսլամիստներին, որոնք ուժային գերատեսչությունների կողմից ներառված են երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց ցուցակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



