Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Արտյոմ Մարկոսյանը նմանը չունեցող ֆիլմ-մոնոներկայացմամբ հանդես կգա

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Մինչ շատերը ենթադրություններ էին անում, թե դերասան, հումորիստ եւ սցենարիստ Արտյոմ Մարկոսյանը դադար է վերցրել, վերջինս զբաղված էր կարեւոր աշխատանքով՝ նա կյանքի էր կոչում նմանը չունեցող հումորային մոնոներկայացման իր գաղափարը:

«Արդեն երկու-երեք տարի է, ինչ այս մոնոներկայացման գաղափարն ունեի, սակայն այն անընդհատ ձգձվում էր: Դե իսկ ամիսներ առաջ որոշեցի՝ պետք է կոնկրետ բոլոր ջանքերս ու մտքերս այս ուղղությամբ կենտրոնացնեմ, ինչն էլ, հուսամ, ստացվեց: Մայիսի 29-ին, 30-ին եւ 31-ին Երեւանի կամերային թատրոնում կկայանան առաջին ներկայացումները:  Չեմ սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ ամպագորգոռ բառերը, բայց սա, իսկապես, լինելու է նմանը չունեցող նախագիծ: Գոնե վստահաբար կարող եմ ասել, որ այս ֆիլմ-մոնոներկայացումը տարածաշրջանում միակն է լինելու»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Արտյոմ Մարկոսյանն ու հավելեց.

«Մոնոներկայացումը, բացի իմ՝ կենդանի մասնակցությունից, բաղկացած է լինելու փոքրիկ ֆիլմերից: Ի դեպ՝ ասեմ, որ իրականացվել է եզակի եւ մինչ օրս Հայաստանում ու ողջ ԱՊՀ տարածքում իր ձեւաչափի մեջ նախադեպը չունեցող "MOCAP" անիմացիա»:

«Մեկը վերեւից» ֆիլմ-մոնոներկայացման իրադարձությունները տեղի են ունենալու մեր ժամանակներում. անհայտ մոլորակի բնակիչները որոշում են նվաճել եւ կործանել Երկիր մոլորակը, ու իրենց նպատակին ուզում են հասնել՝ սկսելով աշխարհի ամենահին ու խելացի ազգերից մեկից՝ հայերից: Նրանց նպատակն է՝ ժողովրդին կործանելուց հետո գողանալ հայի գենոֆոնդն ու հասկանալ այս ազգի ֆենոմենը, սակայն այս ամենը կուղեկցվի հետաքրքիր զարգացումներով, իսկ թե ի վերջո այլմոլորակայիննե՞րը կհաղթեն, թե՞ հայերը, ցույց կտա ներկայացումը: Արտյոմ Մարկոսյանի խոսքով, անիմացիոն կադրերը կլինեն ֆիլմի տեսքով, դե իսկ հայ ժողովրդի «պայքարն» ու ընդվզումը կարտահայտվի դերասանի կերտած վեց կերպարներով:

Հայագետ, քաղաքագետ, ամենագետ Լեռնիկ Հայունցը, հոգում մեծ փիլիսոփա եւ անբուժելի ռոմանտիկ Գեորգի Սամսոնիչը, գրող, ասմունքող, հայ արվեստի կենդանի լեգենդ, ժամանակակից գրականության նախամայր տիկին Թուրաբյանը, բնիկ երեւանցի, քաղաքապետի թեկնածու, ապագա վարչապետ Անուշավանը, մեզ արդեն հայտնի բակի հեղինակություն Դաժանիկը եւ մեր սոցիումի մի շարք ներկայացուցիչներ կպայքարեն իրենց երկրի համար:

Սա կլինի   նաեւ երաժշտական կատակերգության, քանի որ Արտյոմը կցուցադրի իր  երաժշտական ունակությունները: Ընդ որում՝ մոնոներկայացումը  ինտերակտիվ բնույթ է կրելու՝ ներգրավելով հանդիսատեսին.

«Կամերային թատրոնը շատ մտերմիկ ու ջերմ է, ինչն էլ հնարավորություն կտա հանդիսատեսի հետ կապի դուրս գալու: Այնպես եմ անելու, որ հանդիսատեսն իրեն համարի գործողության կոնկրետ մի մասնիկ, ի վերջո՝ յուրաքանչյուր դերասան պետք է հիշի, որ ներկայացման ամենակարեւոր մասը հանդիսատեսին է պատկանում: Կարծում եմ՝ ներկաներն այդ օրը տպավորված են տուն գնալու»,- նշեց նա:

Խոսելով «Մեկը վերեւից» ներկայացման նպատակների մասին, հումորիստը նկատեց.

«Նպատակները մի քանիսն են: Նախ ուզում եմ հետաքրքիր լիցքեր հաղորդել հանդիսատեսին, ուզում եմ նրանք տեսնեն մի բան, որը ներկայացոման ավարտից հետո երկար կհիշեն: Ինձ համար ամենակարեւորը կերպարների ճիշտ մատուցումն է: Ես ուզում էի ստեղծել գործ, որը նման չի լինի արդեն եղած արտադրանքներին ու լիաթոք ծիծաղ կպարգեւի մարդկանց, հուսամ՝ դա ինձ մոտ ստացվել է»:

Ի դեպ՝ «Մեկը վերեւից» ներկայացման համասցենարիստ է Արմեն Վարդանյանը, ում հետ Արտյոմն արդեն երկար տարիներ է, ինչ ոչ միայն ընկերություն է անում, այլեւ համագործակցում է.

«Մենք իրար շատ լավ ենք հասկանում, ինչ խոսք, նորմալ աշխատանքային գործընթացով մենք կարող ենք վիճել ինչ-որ հարցերի շուրջ, անհամաձայնություններ ունենալ, բայց, միեւնույն է, գալիս ենք ընդհանուր հայտարարի, ինչպես միշտ է եղել: Առողջ բանակցությունները լավ աշխատանքներ են ծնում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Արտյոմ Մարկոսյանը միայնակ հանդիսատեսի ուշադրությունը կգրավի գրեթե երկու ժամ.

«Իհարկե, հիմա սցենարական վերջին աշխատանքներն են ընթանում, բայց ըստ նախանական հաշվարկների՝ մոնոներկայացումը 1 ժամ 45 րոպեից մինեւ 2 ժամ կտեւի: Հիմա երկու խնդիր կա՝ կազմակերպել այնպես, որ արածդ գործը թերի չլինի, բայց նաեւ պահել սահմանը, որպեսզի հանկարծ չափը չանցնի: Հուսամ՝ հանդիսատեսը, ում ինքս չափազանց շատ եմ կարոտել, այդ օրը գոհ է հեռանալու»,- ավարտեց դերասանը:

Հավելենք, որ Արտյոմ Մարկոսյանն արդեն իսկ բանակացություններ է վարում՝ «Մեկը վերեւից» ֆիլմ-մոնոներկայացումը ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ ՌԴ-ում ներկայացնելու ուղղությամբ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy