Հայաստանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային
SPORTՇախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը լիահույս է, որ հայ շախմատիստները կմասնակցեն 2016 թվականին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային:
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև ֆեդերացիայի նախագահն է: Նա նպաստեց այն բանին, որ Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ և հայազգի 2 շախմատիստները մասնակցեն Բաքվում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության բացման ժամանակ ես խոսել եմ Լևոն Արոնյանի և մյուս շախմատիստների հետ և, կարծում եմ, շախմատիստները կմասնակցեն հաջորդ տարի Բաքվում կայանալիք օլիմպիադային»,-ՖԻԴԵ-ի նախագահի խոսքը փոխանցում է R sport կայքը:
2016 թվականին շախմատային օլիմպիադան կանցկացվի Բաքվում:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



