Հայաստանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային
ՍՊՈՐՏՇախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը լիահույս է, որ հայ շախմատիստները կմասնակցեն 2016 թվականին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային:
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև ֆեդերացիայի նախագահն է: Նա նպաստեց այն բանին, որ Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ և հայազգի 2 շախմատիստները մասնակցեն Բաքվում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության բացման ժամանակ ես խոսել եմ Լևոն Արոնյանի և մյուս շախմատիստների հետ և, կարծում եմ, շախմատիստները կմասնակցեն հաջորդ տարի Բաքվում կայանալիք օլիմպիադային»,-ՖԻԴԵ-ի նախագահի խոսքը փոխանցում է R sport կայքը:
2016 թվականին շախմատային օլիմպիադան կանցկացվի Բաքվում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



