Հայ մարմնամարզուհիները մասնակցել են գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությանը
SPORTՀայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամներ Յուլիա Վոդոպյանովան և Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը և “Happy Caravan” միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուլիա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) “Happy Caravan” միջազգային մրցաշարում օղակներով և գուրզերով վարժություններում զբաղեցրել է 2-րդ, իսկ գնդակով վարժությունում՝ 3-րդ տեղը: Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բազմամարտում՝ 15-րդը: Նշենք, որ մեր մարմնամարզուհիները մայիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



