Հայ մարմնամարզուհիները մասնակցել են գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությանը
ՍՊՈՐՏՀայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամներ Յուլիա Վոդոպյանովան և Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը և “Happy Caravan” միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուլիա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) “Happy Caravan” միջազգային մրցաշարում օղակներով և գուրզերով վարժություններում զբաղեցրել է 2-րդ, իսկ գնդակով վարժությունում՝ 3-րդ տեղը: Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բազմամարտում՝ 15-րդը: Նշենք, որ մեր մարմնամարզուհիները մայիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



