Չինաստանը ջրարկել Է սեփական արտադրության առաջին ավիակիրը
POLITICSՉինաստանում ջրարկել են առաջին ավիակիրը, որն ամբողջությամբ կառուցված Է հայրենական նախագծով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները հայտարարել Էին, որ նավը (001A տիպ) սպառազինության կընդունվի 2020 թվականին՝ վերջնակառուցումից եւ ընթացային փորձարկումներից հետո:
Ներկայում Չինաստանի ռազմածովային ուժերի սպառազինութունում կա մեկ ավիակիր՝ «Լյաոնինը»: Այն վերջնակառուցվել Է ՉԺՀ-ում նախկին խորհրդային ավիակիր «Վարյագ» ծանր հածանավի հիմքի վրա, որն Ուկրաինայից գնվել Էր անցյալ դարի 90-ական թվականների վերջին:
Չինաստանն այժմ նաեւ կառուցում Է մեծ գաբարիտների երրորդ «լողացող օդաթռիչքարանը» (002 տիպ), որն իրենից միանգամայն նոր նախագիծ Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



