Չինաստանը ջրարկել Է սեփական արտադրության առաջին ավիակիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՉինաստանում ջրարկել են առաջին ավիակիրը, որն ամբողջությամբ կառուցված Է հայրենական նախագծով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները հայտարարել Էին, որ նավը (001A տիպ) սպառազինության կընդունվի 2020 թվականին՝ վերջնակառուցումից եւ ընթացային փորձարկումներից հետո:
Ներկայում Չինաստանի ռազմածովային ուժերի սպառազինութունում կա մեկ ավիակիր՝ «Լյաոնինը»: Այն վերջնակառուցվել Է ՉԺՀ-ում նախկին խորհրդային ավիակիր «Վարյագ» ծանր հածանավի հիմքի վրա, որն Ուկրաինայից գնվել Էր անցյալ դարի 90-ական թվականների վերջին:
Չինաստանն այժմ նաեւ կառուցում Է մեծ գաբարիտների երրորդ «լողացող օդաթռիչքարանը» (002 տիպ), որն իրենից միանգամայն նոր նախագիծ Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



