«Մանչեսթեր Յունայթեդն»՝ Իբրահիմովիչի եւ Ռոխոյի վնասվածքների մասին
SPORT«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հրապարակել է թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի եւ արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի նախնական բուժզննման տվյալները: Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը խուսափել է հստակ ախտորոշում եւ վերականգնման ժամկետներ նշելուց: Երկու խաղացողների ծնկահոդերի կապանները զգալի վնաս են կրել բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (2:1): Առաջիկա օրերին կնշանակվի ավելի խորացված բուժզննում եւ կհստակեցվի ապաքինման ժամկետները:
Բրիտանական մամուլի հրապարակումների համաձայն, մեծ է հավանականությունը, որ երկու ֆուտբոլիստներն էլ այս մրցաշրջանում խաղադաշտ չեն վերադառնա:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



