«Մանչեսթեր Յունայթեդն»՝ Իբրահիմովիչի եւ Ռոխոյի վնասվածքների մասին
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հրապարակել է թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի եւ արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի նախնական բուժզննման տվյալները: Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը խուսափել է հստակ ախտորոշում եւ վերականգնման ժամկետներ նշելուց: Երկու խաղացողների ծնկահոդերի կապանները զգալի վնաս են կրել բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (2:1): Առաջիկա օրերին կնշանակվի ավելի խորացված բուժզննում եւ կհստակեցվի ապաքինման ժամկետները:
Բրիտանական մամուլի հրապարակումների համաձայն, մեծ է հավանականությունը, որ երկու ֆուտբոլիստներն էլ այս մրցաշրջանում խաղադաշտ չեն վերադառնա:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



