Տիեզերական աղբը սպառնում է երկրային ծառայություններին
SOCIETYԳիտնականները նախազգուշացնում են Երկրի արբանյակների եւ տիեզերական աղբի օբյեկտների բախման աճող վտանգի մասին: Դա կարող է վտանգավոր լինել երկրային մի շարք ծառայությունների, օրինակ՝ կապի եւ եղանակի կանխատեսման ոլորտում աշխատողների համար:
Euronews-ի փոխանցմամբ՝ Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները հավաքվել են Բեռլինում՝ այդ խնդրին լուծում գտնելու համար: Ներկայում Երկրի ուղեծրի շուրջ ավելի քան 750 հազար փոքր օբյեկտ է պտտվում:
Գիտնականները հույս ունեն առաջիկայում տիեզերական աղբը հավաքելու եւ վերամշակելու միջոցներ գտնել: Միաժամանակ, մասնագետները մտավախություն ունեն, որ այս ծրագրի ձախողումը կարող է հանգեցնել ուղեծրում ավելի մեծ քանակությամբ անկառավարելի բեկորների առաջացման:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



