Տիեզերական աղբը սպառնում է երկրային ծառայություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականները նախազգուշացնում են Երկրի արբանյակների եւ տիեզերական աղբի օբյեկտների բախման աճող վտանգի մասին: Դա կարող է վտանգավոր լինել երկրային մի շարք ծառայությունների, օրինակ՝ կապի եւ եղանակի կանխատեսման ոլորտում աշխատողների համար:
Euronews-ի փոխանցմամբ՝ Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները հավաքվել են Բեռլինում՝ այդ խնդրին լուծում գտնելու համար: Ներկայում Երկրի ուղեծրի շուրջ ավելի քան 750 հազար փոքր օբյեկտ է պտտվում:
Գիտնականները հույս ունեն առաջիկայում տիեզերական աղբը հավաքելու եւ վերամշակելու միջոցներ գտնել: Միաժամանակ, մասնագետները մտավախություն ունեն, որ այս ծրագրի ձախողումը կարող է հանգեցնել ուղեծրում ավելի մեծ քանակությամբ անկառավարելի բեկորների առաջացման:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



