Հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ են ցուցադրել Մոնակոյում
SOCIETY Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է միջոցառման կայքում:
Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը եւ Սլովակիայի AeroMobil սթարթափը: Pal V-ի Librety մոդելը սարքավորված Է ծլովի ռոտորով եւ կարող Է վաճառքի հանվել արդեն 2018 թվականի վերջին:
Ֆիրման արդեն սկսել Է ընդունել նախապատվերներ, սակայն ավտոմեքենայի տենիկական բնութագրերը չեն հայտնում: Գինը տատանվում Է 299 հազարից մինչեւ 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից:
AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող Է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին եւ ժամում 200 կիլոմետր օդում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



