Հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ են ցուցադրել Մոնակոյում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է միջոցառման կայքում:
Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը եւ Սլովակիայի AeroMobil սթարթափը: Pal V-ի Librety մոդելը սարքավորված Է ծլովի ռոտորով եւ կարող Է վաճառքի հանվել արդեն 2018 թվականի վերջին:
Ֆիրման արդեն սկսել Է ընդունել նախապատվերներ, սակայն ավտոմեքենայի տենիկական բնութագրերը չեն հայտնում: Գինը տատանվում Է 299 հազարից մինչեւ 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից:
AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող Է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին եւ ժամում 200 կիլոմետր օդում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



