Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայի մսի կրպակում
SOCIETYԱպրիլի 17-ին, ժամը 20:18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի «Սասունցի Դավիթ» արձանի մոտակայքում գտնվող մսամթերքի կրպակներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76/8 հասցեում գտնվող մսի վաճառքի կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:41-ին:
Ամբողջությամբ այրվել են կախովի առաստաղը՝ 15 քմ, կենցաղային իրեր, էլ. լարեր՝ 10 գմ, էլ. հաշվիչ եւ գույքը (սեղան, մսաղաց), ջերմահարվել է հարակից արագ սննդի սպասարկման կետի փրփրապլաստե պատը (մոտ 1 քմ):
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



