Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայի մսի կրպակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 17-ին, ժամը 20:18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի «Սասունցի Դավիթ» արձանի մոտակայքում գտնվող մսամթերքի կրպակներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76/8 հասցեում գտնվող մսի վաճառքի կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:41-ին:
Ամբողջությամբ այրվել են կախովի առաստաղը՝ 15 քմ, կենցաղային իրեր, էլ. լարեր՝ 10 գմ, էլ. հաշվիչ եւ գույքը (սեղան, մսաղաց), ջերմահարվել է հարակից արագ սննդի սպասարկման կետի փրփրապլաստե պատը (մոտ 1 քմ):
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



