Դարպասապահ Ջո Հարթը հնարավոր է տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
SPORT«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Տորինոյում», հնարավոր է վերադառնա Պրեմիեր լիգա:
«Daily Mail»-ը հայտնում է, որ Հարթին ձեռք բերելու տարբերակ է դիտարկում «Մանչեսթեր Յունայթեդը»: Պարբերականը նշում է, որ գործարքը կայանալու է այն դեպքում, եթե Դավիդ դե Խեան հեռանա մանչեսթերյան թիմից:
29-ամյա անգլիացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Չելսին», որի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան նույնպես «արքայական» ակումբի դիտակետում է:
Հարթն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում 30 հանդիպման է մասնակցել՝ 5 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



