Դարպասապահ Ջո Հարթը հնարավոր է տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Տորինոյում», հնարավոր է վերադառնա Պրեմիեր լիգա:
«Daily Mail»-ը հայտնում է, որ Հարթին ձեռք բերելու տարբերակ է դիտարկում «Մանչեսթեր Յունայթեդը»: Պարբերականը նշում է, որ գործարքը կայանալու է այն դեպքում, եթե Դավիդ դե Խեան հեռանա մանչեսթերյան թիմից:
29-ամյա անգլիացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Չելսին», որի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան նույնպես «արքայական» ակումբի դիտակետում է:
Հարթն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում 30 հանդիպման է մասնակցել՝ 5 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



