Հյուսիսային Կորեան հրթիռի արձակման անհաջող փորձ է ձեռնարկել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան փորձել է հրթիռ փորձարկել երկրի արևմուտքում գտնվող պոլիգոնից, սակայն անհաջողության է մատնվել: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբերի ղեկավաների կոմիտեին: Հաղոդվում է, որ արձակումն իրականացվել է Սինփհո քաղաքի շրջանում:
Պենտագոնում հայտնել են, որ «հրթիռը գործնականում ակնթարթորեն պայթել է»: ԱՄՆ զինված ոուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության մամլո ծառաության ղեկավար Դեյվ Բենհեմը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն արձանագրել են ենթադրյալ նոր հրթիռային փորձարկումը, բայց «հրթիռի տիպը դեռ պարզվում է»:
Սա վերջերս այդ շրջանից արդեն երկրորդ հրթիռի արձակումն է: Ապրիլի 5-ին Հյուսիսային Կորեան Սինփհո քաղաքի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



