Հյուսիսային Կորեան հրթիռի արձակման անհաջող փորձ է ձեռնարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան փորձել է հրթիռ փորձարկել երկրի արևմուտքում գտնվող պոլիգոնից, սակայն անհաջողության է մատնվել: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբերի ղեկավաների կոմիտեին: Հաղոդվում է, որ արձակումն իրականացվել է Սինփհո քաղաքի շրջանում:
Պենտագոնում հայտնել են, որ «հրթիռը գործնականում ակնթարթորեն պայթել է»: ԱՄՆ զինված ոուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության մամլո ծառաության ղեկավար Դեյվ Բենհեմը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն արձանագրել են ենթադրյալ նոր հրթիռային փորձարկումը, բայց «հրթիռի տիպը դեռ պարզվում է»:
Սա վերջերս այդ շրջանից արդեն երկրորդ հրթիռի արձակումն է: Ապրիլի 5-ին Հյուսիսային Կորեան Սինփհո քաղաքի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



